ՀՀ Հարկային Օրենսգիրք. խորացված դասընթաց գործող մասնագետների համար
0( 0 REVIEWS )
1 STUDENTS
Դասընթացի նկարագիր
- ՀՀ Հարկային օրենսգիրք թեմայով դասընթաց, որի ընթացքում կներկայացվի օրենսգրքի ընդհանուր մասի հոդվածները, Շահութահարկի, Ավելացված արժեքի հարկի, ինչպես նաև Եկամտային հարկի բաժինները
- Դասընթացի ընթացքում կլինի նաև հարց ու պատասխան հարկային օրենսդրության հետ կապված մասնակիցներին հուզող հարցերի շուրջ
Դասընթացի օգտակարությունը Ձեր և Ձեր ընկերության համար
Դասընթացը նպատակ ունի հասկանալու, թե ինչպես պետք է ճիշտ հաշվարկել հարկի գումարը, ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ, որոնք կօգնեն խուսափել օրենքի չիմացության պատճառով թույլ տրվող սխալներից, քննարկել և ստանալ պրակտիկայում առաջացած հարցերի պատասխանները, տիրապետել բավարար գիտելիքների, որոնք հնարավորություն կընձեռեն ճիշտ հարկային պլանավորում կատարել` կազմակերպությանը զերծ պահելով հարկային պարտավորություններից:
Ի՞նչ կսովորեն մասնակիցները
- ձեռք բերել ընդհանուր գիտելիքներ ԱԱՀ վճարողների, հարկման օբյեկտի և հարկման բազայի առանձնահատկությունների, պարտավորության հաշվարկման, հաշվանցմումների (պակասեցումների) իրականացման կարգի վերաբերյալ
- ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողների հարկման առանձնահատկությունների վերաբերյալ
- եկամտային հարկով հարկման օբյեկտի և հարկի բազայի, հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտների, ինչպես նաև եկամտային հարկի դրույքաչափերի վերաբերյալ
- ծանոթանալ օրենսգրքի շրջանակներում ընդհանուր մասով սահմանված դրույթներին, ինչպես նաև իրավաբանական անձանց տրամադրվող հարկային արտոնություններինև պարտականություններին
Դասընթացի մեթոդաբանություն
- պրեզենտացիա
- ինտերակտիվ առաջադրանքներ
- դեպքերի ուսումնասիրություններ /case study/
- տվյալ դրույթի կիրառման հետ կապված ՀՀ կառավարության որոշումների պարզաբանումներ
- գործնական առաջադրանքների կիրառում
- քննարկումներ, հարց ու պատասխան
Նպատակային խումբ
- գլխավոր/ավագ հաշվապահներ
- հարկային խորհրդատուներ
- աուդիտորներ
- ֆինանսական տնօրեններ
- հարկային օրենսդրության հետ ամենօրյա աշխատանքում անմիջական շփում ունեցող անձինք
Նախապայման
Հաշվապահի աշխատանքային փորձ
No Reviews found for this course.